211652_close_icon

ԴԱՀԿ-ում քաղաքացիների համար արագ սպասարկման գրասենյակ կգործի

views-count1243 դիտում article-date 16:30 11-02-2014
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում այսուհետ կգործի քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակ, հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից: Քաղաքացիները գրասենյակում հնարավորություն կունենան ստանալ մասնագիտացված խորհրդատվություն և աջակցություն, կատարել վճարումներ ըստ հարուցված կատարողական վարույթների: Սպասարկման գրասենյակն, ըստ էության, կոչված է քաղաքացիներին արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցելուն: Քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակի հեռահոսահամարն է 060-57-04-48, ներքին համարը՝ 00199: Թեժ գծի հեռախոսահամարն է 34-22-29:

Նմանատիպ նյութեր