Հայաստանը վերազինում է բաց ու փակ սահմանները հարևանների հետ. տեսանյութ
Մեր անմիջական հարևան երկրների հետ սահմանները արդիականացվելու են: Բաց սահմանների դեպքում, այսինքն Վրաստանի և Իրանի սահմանային անցակետերում կոռուպցիոն ռիսկի և թղթաբանական քաշքշուկի վերացման ծրագիր է իրականացվում, իսկ Թուրքիայի հետ փակ սահմանին սահմանահատումների դեմ պայքարը ավելի արդիական մեթոդներով ու միջոցներով է իրականացվելու: Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարը ներկայացնում է միջազգային գործակցության ծրագրերը: Արթուր Բաղդասարյանը խոսել է նաև Ռուսաստանի և Եվրամիության հետ գործակցության ուղիների ընդլայնման մասին:
Աղբյուր` [url=http://www.armeniatv.am/hy/news/46376]armeniatv.am[/url]