211652_close_icon

Հենրիկ Նավասարդյանը՝ որդու մասնակցությամբ ծեծկռտուքի եւ նրա մեքենայում հայտնաբերված թմրամիջոցի մասին. news.am

views-count2002 դիտում article-date 22:13 11-02-2014
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը չի ուզում խոսել որդու մասնակցությամբ ծեծկռտուքի եւ նրա մեքենայում հայտնաբերված թմրանյութի մասին: [url=http://news.am/arm/news/193654.html]NEWS.am[/url]-ի այն հարցին, թե իրեն հայտնի՞ էր, որ որդին առնչություն ունի թմրանյութի հետ, նա պատասխանել է. «Չէր կարող այդպիսի բան լիներ, էդ մեքենայի մեջ իմ որդուց բացի այլ տղաներ էլ են եղել»: Ինչ վերաբերում է ծեծկռտուքին, նա ասել է. «Անձնական հարցերով ինձ մի դիմեք: Իրավապահ մարմինները համապատասխան հայտարարություն արել են, ես ավել բան չեմ կարող ասել: Տուժողը իմ տղան է, ես ինչ պիտի անեի»: Նավասարդյանը փորձել էր հավատացնել, թե այդ թմրանյութի հետ իր որդին չէր կարող անմիջապես առնչվել: Մանրամասները` [url=http://news.am/arm/news/193654.html]NEWS.am-[/url]ում: Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am

Նմանատիպ նյութեր