211652_close_icon
views-count1035 դիտում article-date 22:46 11-02-2014

Յանուկովիչը պատրաստ է Կլիչկոյի հետ հեռուստաբանավեճ անցկացնել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստակամություն է հայտնել հեռուստաալիքներից մեկով բանավիճելու «ՈւԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի հետ : Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ֊ները` հղում անելով նախագահի մամլո ծառայությանը: Բանավեճը կարող է տեղի ունենալ համապատասխան առաջարկով հանդես եկող ցանկացած հեռուստաալիքով: Հիշեցնենք, որ փետրվարի 9֊ին Կլիչկոն Յանուկովիչին հրավիրել էր «Մայդան»՝ ժողովրդի և իր հետ բանակցելու։ Այս մասին նա հայտարարել էր հերթական ժողովրդական վեչեի ժամանակ։

Նմանատիպ նյութեր