211652_close_icon
views-count1365 դիտում article-date 10:34 05-03-2014

Քերին Կիևում հանդիպել է Կլիչկոյի հետ

«ՈւԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն և ԱՄՆ֊ի պետքարտուղար Ջոն Քերին հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Կիևի ընթացիկ իրադրությունը։ Այս մասին հայտնում է կուսակցության կայքը։ Կլիչկոն իր երախտագիտութունն է հայտնել ԱՄՆ֊ի ղեկավարությանը այս դժվարին շրջանում երկրին աջակցելու համար, ինչպես նաև ֆինանսական օգնության համար։ «Այսօր կարևոր է, որ Ուկրաինայի ընտրությունները կայանան և չտապալվեն։ Մենք պնդում ենք, որ Գերագույն ռադայի ընտրությունները անցկացվեն մայիսի 25֊ին: Ուկրաինային լեգիտիմ նախագահ է պետք»,֊ ընդգծել է Կլիչկոն։ Նրանք քննարկել են նաև Ուկրիանայի եվրոպական ինտեգրմանը վերաբերող հարցեր։

Նմանատիպ նյութեր