Ucom ընկերությունը, Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոների կապակցությամբ, անակնկալ է մատուցելու
Ucom ընկերությունը, Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոների կապակցությամբ, անակնկալ է մատուցում վերջին մեկ տարվա ընթացքում ամուսնացած բոլոր զույգերին:
2013թ-ի փետրվարի 13-ից մինչև 2014թ-ի փետրվարի 15 ընկած ժամանակահատվածում ամուսնացած բոլոր զույգերը Տեառնընդառաջից մինչև Սուրբ Սարգսի տոնը` փետրվարի 13-15-ը, կարող են Ucom ընկերություն ցանկացած սպասարկման սրահ ներկայացնել իրենց ամուսնական վկայականը կամ եկեղեցում պսակադրվելու վկայագիրը, դառնալ ընկերության բաժանորդ և երկու ամիս անընդմեջ անվճար օգտվել ընկերության «Երեքը մեկում» ծառայություններից:
Լինելով հայկական կազմակերպություն` մենք հավատարիմ ենք մեր ազգային արժեքներին, իսկ այս ակցիան փոքր նվեր է հայ նորաստեղծ ընտանիքների համար:
Հիշեցնենք, որ «Երեքը մեկում» փաթեթները ներառում են 12-ից 35Մբ/վ ինտերնետ, 41-ից 120 SD և HD հեռուստաալիքներ և 011 նոր Երևանյան կոդով հեռախոսհամար: