Պոլիտեխնիկից հետ վերցրած մասնաճյուղի տարածքում կստեղծվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը․ Ժողովուրդ
Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարությունը մտադիր է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (Պոլիտեխնիկ) հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված Վանաձոր քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող N1 մասնաշենքի Ա, Բ-1 և Բ եռահարկ հատվածները։ Գործադիր իշխանությունը մտադիր է ստեղծել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որը տեղակայվելու է Պոլիտեխնիկին պատկանող այդ տարածքում։
Ավելին, կառավարության վաղվա նիստում ընդգրկված է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների գլխավոր օպերատոր ճանաչելու հարցը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։