1593 դիտում
09:46 12-02-2014
Ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցումը Մելիք գյուղում առողջապահական և բնապահպանական նոր խնդիրներ է ստեղծելու․ Ժողովուրդ
«Ժողովուրդ»֊ը գրում է․ «Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի համայնքապետ Հակոբ Մկրտչյանն անցկացրել է ավագանու արտահերթ նիստ։ Թեման «Մեգո-Գոլդ» ընկերության կողմից Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցումն է։ Բանն այն է, որ Մելիք գյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով արդեն առողջապահական և բնապահպանական լուրջ խնդիրներ կան։
Նշենք, որ ընկերությունը նախագծողի հասցեում փետրվարի 10-ին հանրային լսումներ էր անցկացրել, որին, սակայն, քիչ թվով մարդիկ էին ներկա գտնվել։ Այս լսումները մտահոգություն են առաջացրել համայնքում, ինչի համար էլ ավագանին և գյուղապետը որոշել են դադարեցնել քննարկումները, մինչև որ համապատասխան ընկերությունները խորը ուսումնասիրություններ կատարեն։ «Մենք մեր որոշումն ենք այս պահին վերանայում, որովհետև անծանոթ էինք այդ ծրագրին։ Իսկ երբ ծանոթացա ծրագրի որոշ կետերին, տեսա, թե այն ինչ չափի վտանգ կհասցնի մեր գյուղին։ Ավագանու նիստից հետո կզանգեմ ընկերության տնօրենին և կասեմ, որ դադարեցնի վաղվա քննարկումները և այն տեղափոխի գյուղ։ Մինչև տասնյակ համապատասխան կազմակերպություններ իրենց խոսքը չասեն սրա վերաբերյալ, ես թույլտվություն չեմ տա։ Սա ահավոր է, որովհետև մեծ վտանգ ենք սրանից սպասում։ Իսկ մենք անտեղյակ էինք»,– «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ահազանգել է համայնքապետ Հակոբ Մկրտչյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
916 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
655 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր