211652_close_icon
views-count1423 դիտում article-date 10:22 12-02-2014

Մի՛ գոռացեք, չեք վախեցնի. Շարմազանովը՝ ընդդիմությանը

[b]- Նախագահական ընտրություններին կոնկրետ ՀԱԿ-ի անդամները հայտարարել են, որ անիմաստ է թեկնածու առաջադրելը, քանի որ արդեն նախընտրական շրջանում ընտրությունները կեղծելու համար վարչական ու այլ լծակներ են գործադրվում:[/b] - Ես կասեի, որ ՀԱԿ-ի անդամ Լևոն Զուրաբյանը Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե 7-10 տոկոս են հավաքելու, և ինչ իմաստ ունի թեկնածու առաջադրելը: Այդ խոսակցությունը հրապարակվել է: Բացի այդ, նրանց գործընկեր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առաջադրվել էր, ինչո՞ւ նրան չէին աջակցում: Իսկ ինչ կեղծիքների մասին է խոսքը, կա ՍԴ որոշում, և նրանց վստահված անձինք բոլոր տեղերում ստորագրել են արձանագրությունները: [b]- Գոյություն ունեցող դժգոհությունների և քննադատությունների շրջանակում ոչ իշխանական խմբակցությունները կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են ծրագրում:[/b] - Մեզ համար զարմանալի չէ կառավարությանն անվստահություն հայտնելու կամ քննադատելու գործելաոճը, քանի որ ամբողջ աշխարհում է այդպես: Բաց խորհրդարանում կառավարության վստահության հարցը որոշվում է կառավարության ծրագրի և բյուջեի հաստատման ժամանակ: Անցած տարի այդ փաստաթղթերի ընդունման ժամանակ այդ ուժերը կողմ չեն քվեարկել: Կողմ է քվեարկել մեծամասնությունը, և մենք վստահում ենք այս կառավարությանը: Իսկ Սահմանադրության համաձայն` նախագահի գլխավորությամբ քաղաքական մեծամասնությունն է ձևավորում կառավարությունը: Նրանք ընդամենը կարող են նման հայտարարություններ անել: Եվ որպես պատմական էքսկուրս՝ հիշեցնեմ, որ անցած դարասկզբին ՌԴ-ում բարեփոխումների համար արմատականները քննադատում էին իրենց կառավարությանը և վարչապետ Պյոտր Ստոլիպինին: Եվ նա ամենաշատ քննադատված վարչապետն է եղել, բայց հետո պատմությունը ցույց տվեց, որ նա 20-րդ դարի Ռուսաստանի ամենամեծ ռեֆորմատորն է եղել: Եվ երբ նրան քննադատում էին, այսպես էր պատասխանում՝ մի գոռացեք, չեք վախեցնի:

Նմանատիպ նյութեր