Վրաստանի նախագահը ժամանել է Բաքու
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այցի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավար անձանց հետ:
Կքննարկվեն տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:
Նշենք, որ սա Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան՝ նախագահի պաշտոնում: