Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բաքու
Իրանի նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին հաղորդել է իրանական IRNA գործակալությունը:
Սա Ռուհանիի առաջին պաշտոնական այցն է նախագահի մակարդակով: Նա Ադրբեջանում կմնա 2 օր, որի ընթացքում հանդիպումներ կանցկացնի այդ երկրի ղեկավար կազմի հետ:
Գործակալության փոխանցմամբ՝ կստորագրվի 10 պայմանագիր, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտի վերաբերյալ: