17881 դիտում
21:57 12-02-2014
Խոշոր ավտովթար Արարատի մարզում` 06-ը մխրճվել է տրակտորի տակ, փրկարարները վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել մեծ դժվարությամբ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ВАЗ 2106 մակնիշի 64 ԼԼ 570 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է իր առջևով ընթացող Ավշար գյուղի բնակիչ 47-ամյա Արմեն Վարդանյանի վարած «Բելոռուս» մակնիշի տրակտորին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վթարի հետևանքով ВАЗ 2106-ի վարորդն ու ուղևորը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել գյուղացիները` Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողների օգնությամբ:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արարատի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր էլ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ քննչական խումբը` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Դավիթ Մարգարյանի գլխավորությամբ:
Բժշկակակն կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանությունը պարզում է, թե վիրավորներից ով է եղել ВАЗ 2106-ի վարորդը, իսկ հավաքվածներն էլ ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդն ու ուղևորը եղբայրներ են:
***
23:20
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Նրանք են` եղբայրներ, Արարատի մարզի Երասխավան գյուղի բնակիչներ 34-ամյա Արտակ Զեյնալյանը և 25-ամյա Անդրանիկ Զեյնալյանը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+