8122 դիտում
12:34 14-02-2014
Գրիշա Սարգսյանը՝ այն մասին, թե ինչու է ստացել «Ժարիտ Գրիշ» մականունը
«Փառապանծ մարտիկներ» Հ.Կ-ի նախագահ Գրիշա Սարգսյանին պատերազամի դաշտում ներքին գործերի փոխնախարար Կարլեն Թորոսյանն է «Ժարիտ Գրիշ» մականունով կնքել»,- ասաց Գրիշա Սարգսյանը` Ժարիտ Գրիշը [b]SHAMSHYAN.com[/b]-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ իր ջոկատը, որտեղ էլ ինչ առաջադրանք ստացել է՝ թե՛ ռազմի դաշտում, թե՛ հատուկ հանձնարարություններ կատարելիս, փառքով է կատարել:
«Դրա համար էլ ինձ վստահում են ցանկացած բարդ հանձնարարություն՝ վստահ լինելով, որ պադվավիդ չեմ անի: Կարլեն Թորոսյանը Վարդենիսում Զոդի ազատագրման ժամանակ ինձ «Ժարիտ Գրիշ» մականունով կնքեց: Այսինքն` պատերազմի դաշտում ինձ տրված հանձնարարությունները այնքան լավ եմ արել եւ հիմնականում՝ առանց զոհերի, որ ասում էին «ժարիտ ես անում»: Ես չեմ նեղվում, որովհետեւ դա ռազմի դաշտում կնքած մականուն է, ոչ ժարգոն է, ոչ էլ գողական»:
Հարցին՝ օգնու՞մ, թե՞ խանգարում է մականունը իրեն, ասաց. «Նեղվում եմ նրանից, որ հաճախ մամուլը աղավաղում է մականունի իմաստը: Այսինքն` ինտոնացիայով են օգտագործում: Իսկ օգնում է նրանով, որ ով ինձ Գրիշա Սարգսյանով չի ճանաչում, ասում եմ՝ Ժարիտ Գրիշն եմ, ասում են, հա, լինի դա քաղաքացիների շրջանում, թե իշխանական ու ոչ իշխանական կառույցներում»,- ասաց Գրիշա Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
14967 դիտում
23:52 25-05-2014
«Բելաջիոյի Գրիշ» մականվամբ հայտնի «օլիգարխ» պատգամավորը կտուգանվի՞ իր իսկ կողմից ընդունված օրենքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»