1086 դիտում
16:43 14-02-2014
95 ուսանող արժանացել է կրթաթոշակի
Այսօր կայացել է Beeline Scholarship ծրագրի արդյունքների ամփոփման և կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «ԱրմենԹել» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքայելյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով ուսանողներին, նշել է, որ վերոնշյալ ծրագրի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում անձամբ գումար վաստակել, որը նրանց մտավոր գործունեության արգասիքն է:
«Դուք շատ ջանք եք ներդրել, որ հասնեք այսօրվա հաջողությանը: Ծրագրի յուրահատկությունը կայանում է նրանում, որ դուք ձեր կրեատիվությամբ, ձեր մտավոր աշխատանքով վայելելու եք սեփական գիտելիքով գումար վաստակելու և ձեր առաջադիմությամբ բարեկեցիկ ապրելու հնարավորությունը, ինչպես նաև ձեր ջանքերը ներդնելու` երկրի զարգացման գործում: Ուզում եմ շեշտել, որ «ԱրմենԹել»-ն այն բացառիկ ընկերություններից է, որը նմանատիպ մշակույթ է սերմանում, իսկ Բրիտանական խորդուրդը միշտ առանձնացել է իր անաչառ և միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեությամբ»,-նշել է Ա. Աշոտյանը` հույս հայտնելով, որ վերոնշյալ նախաձեռնությունը կդառնա շարունակական:
Ուսանողներին ողջունել են նաև միջոցառման մյուս հյուրերը, որից հետո կայացել է վիճակահանություն` կրթաթոշակին արժանացած ուսանողների միջև: Արդյունքում ուսանողուհի Աննա Թովմասյանը հնարավորություն է ստացել մեկնել Միացյալ Թագավորություն` ամառային դասընթացների:
Նշենք, որ ծրագիրն իրականացրել է Բրիտանական խորհուրդը և «ԱրմենԹել» ՓԲԸ-ն` ՀՀ ԿԳՆ-ի աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար ՀՀ պետական բուհերի ուսանողները ներկայացրել են ծրագիր-առաջարկներ` նշելով, թե ինչ փոփոխություններ են նախապատրաստվում իրականացել իրենց ոլորտում: Ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել 568 ուսանող, որոնցից 95-ն «ԱրմենԹել» ընկերության կողմից ստացել է կրթաթոշակ:
Նմանատիպ նյութեր
2224 դիտում
11:30 11-03-2014
780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր
1856 դիտում
13:10 23-12-2016
ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթի արդյունքները. շահել է 7 ուսանող
721 դիտում
12:50 26-09-2024
ԼՂ-ից տեղահանված ևս 180 ուսանող ուսման վարձի փոխհատուցում կստանա կրթաթոշակի տեսքով. Ժաննա Անդրեասյան
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից