2167 դիտում
18:00 15-02-2014
Ինչպես տարբերել սերը վավաշոտությունից
Սերը ուրախություն է բերում, վավաշը՝ տխրություն, սերը ուժ է տալիս, վավաշը՝ թուլացնում, սերը ախորժակ է բացում, վավաշը ստամոքսի խոց առաջացնում, սերը փայլեցնում է աչքերը, վավաշը՝ խամրեցնում, սերը առաջնորդում է, վավաշը՝ հետևում, սերը պայծառեցնում է միտքը, վավաշը՝ մթագնում:
Սերը ազնվացնում է, վավաշը՝ ստիպում ստել, սերը հոգուն խաղաղություն է բերում, վավաշը` պղտորում հոգին, սերը խիզախ է դարձնում, վավաշը դող է առաջացնում, սերը միտք է, վավաշը՝ բարբաջանք, սերը առաջարկելի է, վավաշը՝ ողորմելի, սերը պարգև է, վավաշը՝ պատիժ:
Սերը ապրում է սրտում, վավաշը՝ սրտային խնդիր առաջացնում, սերը հավատում է, վավաշը՝ կասկածում, սերը վեհացնում է, վավաշը՝ ստորացնում, սերը հոգատարություն է, վավաշը՝ առևտուր, սերը կարմիր է, վավաշը՝ գորշ, սերը ներդաշնակություն է, վավաշը՝ խռովք, սերը հաղթանակ է, վավաշը՝ ինքնախարազանում:
Սերն ապրեցնում է, վավաշն՝ ի մահ է տանում, սերը տոն է, վավաշը՝ մեռելոց, սերը կարմրացնում է դեմքը, վավաշը՝ գունազրկում, սերը դաշտի ծաղիկ է, վավաշը՝ փուշ, սերը ճշմարտություն է, վավաշը՝ արդարացում, սերը ազատություն է, վավաշը՝ կապանք, սերը կամուրջ է, վավաշը՝ փշալար:
Սերը երիտասարդացնում է, վավաշը՝ կնճռոտում, սերը գալիս է, վավաշը՝ սպասում, սերն ուղիղ ճանապարհ է, վավաշը՝ գետնանցում, սերը մաքրություն է, վավաշը՝ բիծ, սերը իրականություն է, վավաշը՝ պատրանք, սերը կրակ է, վավաշը՝ կեղտաջուր, սերը բուրմունք է, վավաշը՝ գարշահոտ, սերը նվիրում է, վավաշը՝ ստրկություն:
Սերը հասնող է, վավաշը՝ թամաշա, սերը գեղեցիկ է, վավաշը՝ անճոռնի, սերն առաջընթաց է, վավաշը՝ դեգրադացիա, սերը փարոս է, վավաշը՝ խորտակվող նավ, սերը նապաստակ է, վավաշը՝ մուտանտ, սերը ասելիք է, վավաշը՝ պատասխան՝ ամեն դեպքում, սերը դրոշ է, վավաշը՝ գաղութ ինչ-որ մեկի:
Սերը կյանք է, վավաշը՝ հուսահատություն, սերը բովանդակություն է, վավաշը՝ ցնորք, սերը ուղեցույց է, վավաշը՝ արգելափակոց, սերը երանություն է, վավաշը՝ տառապանք, սերը զգացմունք է, վավաշը՝ ցավ, սերը ազատագրում է, վավաշը՝ տանջում, սերը ոգևորում է, վավաշը՝ հիասթափեցնում, սերը գտնում է, վավաշը՝ տանուլ տալիս:
Սերը համակարգ է, վավաշը՝ քաոս, սերը հաճելի է, վավաշը՝ խղճալի, սերը ապահով է, վավաշը՝ թշվառ, սերը երգում է, վավաշը՝ նվնվում, սերը հարստություն է, վավաշը՝ պարտք, սերը հիմք է, վավաշը՝ նկուղ, սերը ուղիղ գիծ է, վավաշը՝ խզբզոց, սերը նպատակ է, վավաշը՝ վրիպակ, սերն օվկիանոս է, վավաշը՝ անապատ, սերը քաղցր է, վավաշը՝ անհամ, սերն ընտրապայքար է, վավաշը՝ դեպրեսիա, և այլն:
Սերն ու վավաշոտությունը գտնվում են ուղղակի պայքարի մեջ: Սերն Աստվածային է, իսկ վավաշոտությունը մահացու մեղք է: Վավաշից հնարավոր է ազատվել սիրելով, իսկ սերը հնարավոր է կորցնել վավաշելով:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
6713 դիտում
19:00 27-09-2015
Ինչպես տարբերել սերը կապվածությունից
8087 դիտում
17:38 16-10-2016
«Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ձգտում է լինել տղամարդու վերջին սերը»․ Օսկար Ուայլդ
1514 դիտում
19:00 17-10-2015
Ինչպես տարբերել անարխիստին ժողովրդավարից