211652_close_icon
views-count1845 դիտում article-date 09:52 15-02-2014

Վարդաբլուր և Եղեգնավան գյուղերում համայնքի ղեկավարի առաջադրված թեկնածուները ինքնաբացարկի կդիմեն․ ՀԺ

«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Արագածոտնի մարզի Վարդաբլուր և Արարատի մարզի Եղեգնավան գյուղերում որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրված պահակները մտադիր չեն մտնել իրական ընտրապայքարի մեջ։ Նրանցից մեկը՝ Վարդաբլուրի գյուղապետի թեկնածու, դպրոցի պահակ Խորեն Հովհաննիսյանը, որ արդեն գրանցվել է որպես գյուղապետի թեկնածու, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքնաբացարկ հայտնելու միտք ունի։ Օրենսդրության համաձայն, ընտրություն չի կարող կայանալ, եթե գրանցված թեկնածուների թիվը պակաս է երկուսից։ Սա ստիպում է որոշ գյուղապետերի՝ քայլեր ձեռնարկել «մրցակից» ունենալու համար։ Եվ հիմնավոր կասկածներ ունենք, որ ինքնաբացարկ հայտնողները հենց չակերտավոր մրցակիցներ են, չնայած՝ Վարդաբլուրի թեկնածուն հերքեց դա։ Ինչ վերաբերում է Եղեգնավանում թեկնածու առաջադրված Գեղամ Սարգսյանին, ապա գյուղապետարանից «Հժ»-ին տեղեկացրին, որ գյուղապետարանի հաստիքով՝ հակակարկտային կայանի պահակը որպես թեկնածու գրանցումից անմիջապես հետո ինքնաբացարկ է հայտնել այսպիսով վերընտրվելու հնարավորություն տալով գյուղապետին։ Նշենք, որ Սարգսյանն անկուսակցական է, ինչպես իր անմիջական ղեկավարն ու մրցակիցը՝ գյուղապետ Հովսեփ Ղազարյանը։ Վերջինս գյուղապետի աթոռին է իշխանության տարիներից մինչև մեր օրերը։ Արարատի մարզպետարանի կայքում գրված է, որ Հովսեփ Ղազարյանը պաշտոնը ստանձնել է 1996 թվականին»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր