211652_close_icon
views-count1154 դիտում article-date 17:11 15-02-2014

Խուզարկությամբ ննջասենյակի պահարանից 43 փամփուշտ է հայտնաբերվել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Արտաշատի բաժնի ծառայողները, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող Ստեփան Ֆ.-ին պատկանող տանը, որտեղ ննջասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է 5.45 մմ տրամաչափի 43 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր