211652_close_icon

Ճապոնիայում ձնաբքի հետևանքով ավելի քան 770 չվերթ է հետաձգվել

views-count1294 դիտում article-date 17:43 15-02-2014
Ճապոնիայում ձնաբքի հետևանքով ավելի քան 770 ավիաչվերթ է հետաձգվել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։ Մի շարք շրջաններում տեղումների թվի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, հատկապես Քոֆու քաղաքում, որտեղ 114 սմ ձյուն է տեղացել։ Վատ եղանակային պայմանների հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը։ 2000֊ից ավելի ուղևոր ստիպված է եղել օդանավակայանում գիշերել։

Նմանատիպ նյութեր