211652_close_icon
views-count1381 դիտում article-date 15:52 16-02-2014

Ունի՞ արդյոք Կլիչկոն Գերմանիայում մշտական բնակության իրավունք

Ուկրաինական ընդդիմադիր «Ուդար» կուսակցության առաջնորդ Վիտալիյ Կլիչկոն հայտարարել է, որ ինքը չունի Գերմայիայում մշտական բնակության իրավունք, հաղորդում է УНИАН-ը: «Այո իրոք, ես ունեցել եմ իրավունք Եվրոպայում բնակվելու: Բայց այսօրվանից նման իրավունք այլևս չունեմ: Ես շարժման ժամանակ եղել եմ Ուկրաինայի քաղաքացի և շարունակում եմ լինել: Գերմայիայում մշտական բնակության իրավունք ես չունեմ», նշել է Կլիչկոն: Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների տարածած տեղեկության Կիևի շրջանային վարչական դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի Վիտալի Կլիչկոն պետք է պատասխանի, թե արդյոք ինքը Գերմայիայում մշտական բնակության իրավունք ունի:

Նմանատիպ նյութեր