3808 դիտում
13:23 22-02-2014
Լոռու մարզպետը` Վանաձորի քաղաքապետարանի գույքը արգելանքի տակ վերցվելու և քաղաքապետի հրաժարականի մասին
Վանաձորի քաղաքապետրարանի գույքը արգելանքի տակ է վերցվել մոտավորապես 15 միլիոն դրամի պատճառով: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ ստեղծված իրավիճակը քաղաքապետի հրաժարականի պատճառ դառնամ արձագանքեց. «Շատ կներեք, դա ի՞նչ կապ ունի Վանաձորի քաղաքապետի հրաժարականի հետ»:
Դիտարկմանը, թե նրա պաշտոնավարման ընթացքու՞մ է այդ ամենը տեղի ունեցել, ասաց. «Դե, հիմա գիտե՞ք ինչ, դատական պրոցես է եւ դատարանը նման որոշում է կայացրել: Դա քաղաքապետի հրաժարականի հետ այս պահին ոչ մի կապ չունի»:
Արձագանքելով մտավախությանը, թե գույքը արգելանքի տակ գտնվելու պատճառով աշխատակիցները չեն կարող վճարվել, ասաց. «Նման դեպք մենք չունենք, քանի որ խոսքը չի վերաբերում աշխատավարձերի մասով դատարան դիմելուն, այլ ուղղակի բնակարանի խնդիր կա: 2013թ-ի հոկտեմբերին պետք է բնակարան հատկացնեին, չեն հատկացրել եւ տվյալ բնակիչը դիմել է դատարան, եւ դատարանը նման վճիռ է կայացրել: Այդ առումով հաշվին կալանք է դրվել: Ես կարծում եմ, որ մի 10-15 օրվա ընթացքում քաղաքապետարանը այդ խնդիրները կլուծի եւ կալանքից դուրս կգա: Եթե չեմ սխալվում, խոսքը 15 միլիոն դրամի մասին է»:
Նմանատիպ նյութեր
2984 դիտում
08:36 24-11-2015
«Էյր Արմենիա»-ն սնանկ է ճանաչվել, նրա գույքը արգելանքի տակ է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
928 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
952 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»