211652_close_icon
views-count1070 դիտում article-date 20:57 24-02-2014

Գնաճը կնվազի` ԿԲ-ն է կանխատեսում. տեսանյութ

Անցած տարվա պես բարձր 5.6 տոկոս գնաճն այս տարի հայկական շուկան չի ունենա: Այն կլինի 4 պլյուս/միուս 1.5 տոկոսի միջակայքում: Կենտրոնական բանկը այդ նպատակով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միջազգային շուկայում էլ հացահատկի, մետաղների և սև ոսկու գինն այս տարի կտրուկ տատանումներ չի ունենա: Արտաքին գործոններից բացի գլխավոր դրամատունը գնաճի մակարդակը թիրախավորել է` ներքին շուկայում սպառման և ներդրումների ավելացման սպասումներից ելնելով: Ռուսաստանից եկող տրանսֆերտները չեն կրճատվի, նույնիսկ հաշվի առնելով Ռուսաստանի իշխանության միգրացիոն քաղաքականության խստացումը: Այս տարի դրանք կավելանան 7-9 տոկոսով: Հայաստանում ևս Կենտրոնական բանկը այս տարի տնտեսության ակտիվացման միտումներ է կանխատեսում: Ավանդական արդյունաբերության ճյուղից բացի նաև շինարարության ոլորտում է տեղաշրաժ սպասավում: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23102]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր