829 դիտում
14:09 26-02-2014
ՎԴ քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը չի մասնակցել աշխատանքային քննարկմանը. պարզաբանում
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում տարածել է տեղեկություն այն մասին, որ նախօրեին ՀՀ բանկերի միության նախաձեռնությամբ կայացած աշխատանքային հանդիպմանն իբր մասնակցել է նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Հրապարակումը տեղ է գտել նաև այլ լրատվամիջոցների լրահոսներում, ինչ էլ պատճառ է դարձել սույն հերքմանը:
Օրաթերթի լրագրողը աշխատանքային հանդիպման վերաբերյալ Դատական դեպարտամենտի հանրային կապերի ծառայությանը հարցում կատարելիս չէր նշել իր ունեցած, իրականությանը չհամապատասխանող տեղեկության մասին, որի դեպքում կլիներ Ծառայության կողմից համապատասխան հերքում և կտրամադրվեր ամբողջական տեղեկություն, ինչն էլ իր հերթին զերծ կպահեր օրաթերթին ապատեղեկատվության տարածումից:
Այսպիսով, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտնում է, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը չի մասնակցել վերոգրյալ աշխատանքային քննարկմանը` այն պարզ պատճառով, որ աշխատանքային հանդիպումը դուրս է քրեաիրավական հարցերի դաշտից:
Նմանատիպ նյութեր
3916 դիտում
16:40 28-10-2020
Մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանը
10036 դիտում
13:02 09-09-2016
Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերժիկ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ
Այս բաժնից
928 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը