1556 դիտում
15:11 26-02-2014
ԼՂ հակամարտությունը կլուծվի, եթե ԱՄՆ-ը քաղաքական մակարդակով մեծ ներգրավվածություն ունենա այդ հարցում. ԵԱՀԿ գործող նախագահ
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Եվրոպայի ամենավտանգավոր հակամարտություններից մեկն է»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրքհալթերը՝ ելույթ ունենալով Վաշինգֆտոնում կայացած Հելսինկյան կոմիտեի առաջ:
Նա ևս մեկ անգամ նշեց, որ ԼՂ հիմնախնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և կոչ արեց միջազգային հանրությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել խնդրին:
«Կցանկանայի հատուկ ընդգծել, որ օգտակար կլիներ ԱՄՆ-ի քաղաքական մասնակցությունը և՛ Լեռնային Ղարաբաղում: Ղարաբազի հակամարտության կարգավորման ուղի հնարավոր է գտնել, եթե, իհարկե, ապահովվի այդ հարցում առանցքային այնպիսի կողմերի մասնակցության մեծ ներգրավվածությունը, ինչպիսին Միացյալ Նահանգներն է»,-ասել է Բուրքհալթերը:
Նմանատիպ նյութեր
5101 դիտում
09:00 16-10-2020
Սպասվո՞ւմ է ԱՄՆ-ի առավել ակտիվ ներգրավվածություն Արցախի հարցում. «Ամերիկայի ձայն»
1795 դիտում
16:38 16-01-2014
Հնարավոր չէ լուծել ԼՂ խնդիրը, եթե կողմերը դա չեն ցանկանում և եթե կա անգործություն. ԵԱՀԿ գործող նախագահ
Այս բաժնից
931 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը