211652_close_icon
views-count1773 դիտում article-date 17:33 26-02-2014

ԱՄՆ֊ը ծովահետևակայիններ է ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ֊ն իր դեսպանատան անվտագության ապահովման համար ծովահետևակայիններ է ուղարկել Կիև, որոնց թիվը դեռ հստակեցված չէ։ Այս մասին հայտնում է Interfax֊ը։ Կիև է ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բերնսը, ում ժամանման նպատակը Ուկրաինայի իրադրության գնահատումն ու հետագա քայլերն է։ Հիշեցնենք, որ Կիևում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը մի շարք հանդիպումներ է անցկացրել ուկրաինացի քաղաքական գործիչների հետ, այդ թվում նախագահի պարտականությունները ստանձնած Ալեքսանդր Տուրչինովի հետ։ Բերնսն ԵՄ գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ միասին քննարկել է Ուկրաինայի ներկայիս իրադրությունը։

Նմանատիպ նյութեր