211652_close_icon
views-count2184 դիտում article-date 18:24 26-02-2014

Ղրիմի Ռադայի շենքի մոտ պայթյուն է որոտացել

Ղրիմի պառլամենտի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ «Շատ տագնապալի իրադրություն է»,֊ հայտնել է երկրի ոստիկանության մամլո ծառայությունը, փոխանցում է ITAR-TASS-ը։ Մի խումբ ցուցարարներ փորձում են ներխուժել Ղրիմի Գերագույն միության շենք, որտեղ մոտակա րոպեներին երկրի ներքաղաքական իրադրության քննարկման շուրջ արտահերթ նիստ է տեղի ունենալու։ Շենքի մուտքի մոտ ավելի քան 7000 ցուցարար է հավաքված։ Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Սիմֆերոպոլում՝ Ղրիմի Գերագույն ռադայի մոտ 5 հազարից ավելի թաթարներ ցույց էին անցկացնում՝ շրջանի իշխանություններից պահանջելով պահպանել Ուկրաինայի ամբողջությունը։ Մարդիկ Ուկրաինայի, Եվրամիության ազգային դրոշները ձեռքներին բացականչում էին․ «Слава Украине!», «Украина!»։

Նմանատիպ նյութեր