4725 դիտում
20:35 26-02-2014
Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը որդուն խնդրել է իրեն ցույց տալ, թե ինչ է մարիխուանան
Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը որդուն թե՛ վերջին միջադեպից հետո է նախատել, թե՛ դրանից առաջ: Այս մասին այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանը:
Նրա խոսքով, իր որդին իր արած գործի համար պետք է պատիժը կրի օրենքի շրջանակներում. ինչ որ կտան: Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես խոստացել էր, որ չի միջամտի որդու դատական գործին, ասաց. «Չեմ խառնվում, բայց իմ որդին իմ համար ամենաթանկն է: Ինչի՞ միջամտեմ, եթե ինքը սխալ է թույլ տվել եւ իր սխալի համար պետք է պատասխան տա: Ինչքանո՞վ ճիշտ կլինի, որ ես իմ նախարարական դիրքը օգտագործեմ տղայիս խնդիրները լուծելու համար: Նամանավանդ, որ սխալ բան է թույլ տվել: Ուրիշ բան, եթե սխալ թույլ տված չլիներ ու իմ անունը, համբավը օգտագործեի. աշխատանքի տեղավորեի: Ես ասել եմ ու կասեմ` ժողովու՛րդ, լավ բան չի արել, եւ անկախ պաշտոնից՞ ոչ ոքի չեմ ցանկանա: Ինչ է նշանակում մարիխուանա ծխելը: Դա շատ վատ երեւույթ է: Առավել ևս՝ իմ տղան նման բան չպետք է անի բն,- ասաց նախարարը:
Լրագրողի հարցին, որ եթե սեփական որդու համար օրինակ չի կարողացել ծառայել, երիտասարդության համար ինչպե՞,ս է օրինակ ծառայելու ասաց. «Ի՞նչ է նշանակում, որ չեմ կարողացել օրինակ ծառայել: Եթե ես անընդհատ զբաղված եմ եղել: 16 տարի ԱՄՆ-ում եմ եղել: Գիտե՞ք, որ ԱՄՆ-ում 13 տարեկանից նման բաներով զբաղվում են: Ես էլ զբաղված եմ եղել հասարակական եւ քաղաքական գործերով: Ես էլ շատ փակ մարդ եմ: Մինչեւ այսօր չեմ տեսել եւ չգիտեմ, թե այդ մարիխուանան ինչ է: Իրան եմ ասել՝ բեր տեսնեմ, թե դա ինչ է: Եթե նման ճանապարհ անցած լինեի, իհարկե, ուշադիր կլինեի, որ իմ տղան նման սխալ բաներով չզբաղվեր: Բայց ճիշտ է, իմ սխալը նրանում է, որ ես պետք է ավելի ուշադիր լինեի»:
Ավելացրեց նաեւ, որ մյուս 2 որդիների հետ կապված նման խնդիր չկա՝ ընդգծելով, որ դա չարիք է, որ ցանկացածի հետ կարող է պատահել: «Բայց ուրախ եմ նաեւ նրա համար, որ դա եղավ: Հատկապես նրա համար, որ իմ տղան հասկացել է իր սխալը: Ուզում եմ ընբռնումով մոտենաք. բացի ծխելուց, ուրիշ ոչ մի բան չի եղել նրա մեջ: Եղել է նաեւ ցավազրկիչ, այն, ինչը դեղատներում վաճառում են: Իսկ եղածը ոչ թե դրսից, այլ այստեղից է ձեռք բերել»,- նշեց Յուրի Վարդանյանը:
Հարցին, թե Սերժ Սարգսյանի ելույթից հետո աշխատակիցների վերաբերմունքը փոխվե՞լ է իր անձի նկատմամբ, ասաց. «Միշտ դրական է եղել, իսկ այս պահին առավել եւս դրական է: Իրականում նրա խոսքը ուղղված էր փոխնախարարներին, աշխատակազմին: Բայց նախաձեռնությունը ես պետք է հանդես բերեի: Իրականում նախագահին ինֆորմացիան լավ չի հասել: Պարզապես ես իմ կողքին լրագրողներին չեմ տանում, որ ցույց տամ, ի տարբերություն շատերի, որ փորձում են չեղած բանը եսիմ ինչ դարձնեն, ցույց տան: 30 տարի առաջ այնքան են իմ մասին խոսել: Բայց նախագահն ասաց. Չէ՛, ուր գնում ես, պետք է լրատվությանը հետդ տանես ու հանրությանը ներկայացնես քո արած աշխատանքը»:
Նմանատիպ նյութեր
6206 դիտում
13:45 01-02-2014
Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդու գործով դատական նիստը չկայացավ
Այս բաժնից
931 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը