211652_close_icon
views-count1010 դիտում article-date 19:13 27-02-2014

ՀՀ ՊՆ. Աշխատանքային այց վարժական կենտրոն

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետերը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը, կադրերի և ռազմական կրթության ու պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ, ս.թ. փետրվարի 25-ից 26-ը աշխատանքային այցով եղել է Չեխիայի Հանրապետության Վիշկով քաղաքում գտնվող Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի վարժական կենտրոնում: Կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կողմից, որտեղ բրիտանացի հրահանգիչների կողմից տարեկան մեկ տասնյակից ավելի դասնթացներ են անցկացվում տարածաշրջանի երկրների զինծառայողների համար: Կենտրոնում անցկացվող կրտսեր հրամանատարների, հրահանգիչների, կրակային պատրաստության, խաղաղապահ գործողությունների դասընթացներին հայ զինծառայողները մասնակցում են 2002 թվականից: Կենտրոնում ուսանած մոտ 170 հայ սերժանտներ և սպաներ ներկայումս ծառայում են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում, հիմնականում` խաղաղապահ բրիգադում: Այցելության ընթացքում քննարկվել են Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հետ հետագա համագործակցության ծրագրերը: Ձեռք բերված պայմանավորվածությունների թվում են կենտրոնում հայ զինծառայողներին հատկացվող տեղերի քանակի ավելացումը, կենտրոնի հրահանգիչների կողմից Հայաստանում վարժանքների կազմակերպումը, ուսումնական ծրագրերի մշակման և ՀՀ զինված ուժերում կիրառման հնարավորություններին առնչվող խնդիրներ և այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր