211652_close_icon
views-count1634 դիտում article-date 17:40 28-02-2014

«Եկեք շարժվենք». ԱՄՆ-ի նախագահը և փոխնախագահն իրենց օրինակով կոչ են անում ամերիկացիներին առողջ ապրելակերպ վարելու. տեսանյութ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը վազում են, բայց այս անգամ ոչ թե գրասենյակ, այլ ցույց տալու ամերիկացիներին, որ յուրաքանչյուր ազատ րոպե կարելի է օգտագործել՝ օրգանիզմն առողջ և ամուր պահելու համար: «Պարոն նախագահ, պատրա՞ստ եք շարժվելու»,-հարցնում է Ջո Բայդենը: «Միանգամայն: Շարժվեցինք»,-պատասխանում է նրան Օբաման և ընդամենը մի քանի րոպեով մի կողմ թողնելով բոլոր գործերը՝ նրանք վազելով պտույտ են կատարում Սպիտակ Տան շուրջ: Օբամայի և Բայդենի մասնակցությամբ այս տեսանյութը նկարահանվել է՝ ի աջակցություն ԱՄՆ-ի առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի կողմից նախաձեռնված «Եկեք շարժվենք» ծրագրին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր