211652_close_icon
views-count927 դիտում article-date 20:00 21-05-2015

Ավարտին է մոտենում ԼՂՀ-ում ընթացող «Առողջ ապրելակերպ 2015» ծրագիրը

Մոտենում է ավարտին մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած «Առողջ ապրելակերպ 2015» ծրագիրը, որը կազմակերպվել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի պետական բժշկական համալսարանի ՈՒսանողական խորհրդարանի համատեղ նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է երեխաների և դեռահասների շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի վերաբերյալ տեղեկատվության մակարդակը, դպրոցի ուսուցիչներին իրազեկել առաջին բուժօգնության առաջնային դրույթների մասին, կատարել երեխաների բուժզննում և կարիեսի պրոֆիլակտիկա: Ծրագրի առաջին 2 օրերի ընթացքում այցեր իրականացվեցին Ասկերանի և Մարտակերտի մի շարք դպրոցներ և Ստեփանակերտի «Զանգակ» մանկատուն, որոնց ընթացքում երեխաների հետ առանձին խմբերով աշխատեց համապատասխան անձնակազմ, ընթերցվեցին փոքրիկ դասախոսություններ, ցուցադրվեցին պատկերավոր և կիրառական նյութեր, իսկ ուսուցիչների համար մանեկենների օգնությամբ անցկացվեցին պրակտիկ պարապմունքներ:

Նմանատիպ նյութեր