211652_close_icon
views-count1292 դիտում article-date 09:35 04-03-2014

Գագիկ Ծառուկյանը մեկնել է Բելառուս․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թեև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով փորձում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, Ծառուկյանը դեռ շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Բելառուսում։ Գնացել է որսի։ Թերևս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է նա ոչնչացնում կենդանիներին։ Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի՝ որսի գնալու մասին տեղեկությունը ճշտել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս համառորեն չարձագանքեց ոչ մեր հեռախոսազանգերին, և ոչ էլ հաղորդագրություններին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր