211652_close_icon
views-count2158 դիտում article-date 10:09 04-03-2014

Սրանից վատ միայն պատերազմն է. Անդրանիկ Մանուկյան․ Իրավունք

«Իրավունք» թերթը զրուցել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված. «Ձեր կարծիքով՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հայ համայնքի ներկայացուցիչներին կստիպի, որ արտահոսք սկսվի դեպի Հայաստան կամ այլ երկրներ։ - Առայժմ՝ ոչ, բայց իհարկե, Աստված մի արասցե, եթե լինեն ուրիշ, ավելի վատ, անկանխատեսելի իրավիճակներ, շատ հնարավոր է, որ ինչպես ուկրաինացիները, այնպես էլ հայերը, որոնք կցանկանան տեղափոխվել այլ երկիր, հնարավոր է արտահոսք լինի։ Բայց ես կարծում եմ, որ նման բան չի լինի, հայերն իրենց այստեղ լավ են զգում։ Պետք է նորից ասեմ, որ հայերի նկատմամբ այստեղ քաղաքական որևէ խնդիր չկա, առավել ևս, որ հայերը կարողանում են իրենց պահել քաղաքական իրավիճակներին համապատասխան։ - Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ եթե ավելի վատ իրավիճակ լինի, հնարավոր է արտահոսք լինի։ Սրանից ավելի վատ ինչ եք տեսնում։ - Սրանից վատ միայն պատերազմն է։ Հույս ունենք, որ ամեն ինչ կկարգավորվի։ Ուկրաինան շատ լավ երկիր է, Եվրոպայի ամենախոշոր երկիրն է, և կարծում եմ. որ ամեն ինչ կկարգավորվի խաղաղ ճանապարհով և քաղաքական ու դիվանագիտական բոլոր խողովակները կօգտագործվեն, որ այս ճգնաժամը լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր