1541 դիտում
13:52 07-03-2014
«Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության միջադեպի կապակցությամբ վարույթ հարուցվել
«Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության միջադեպի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ վարույթ է հարուցվել դեպքն ուսումնասիրելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտահիվանդանոցային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը միջադեպի կապակցությամբ զրուցել է «Սևան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Յուրա Մարգարյանի, մարզի առողջապահական բաժնի պետ Մհեր Այվազյանի հետ:
Ըստ նախնական տեղեկատվության` շտապօգնության ծառայության դիսպետչերի կողմից թույլ է տրվել խախտում (ՀՀ առողջապահության նախարարի 24.07.2013թ. N 39-Ն հրամանի 8-րդ կետ), որի համաձայն բոլոր այն դեպքերում, երբ տրված կանչը հնարավոր է սպասարկել ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունում, որտեղ գրանցված է պացիենտը, ապա դիսպետչերի խորհրդատվությունից հետո կանչը հեռախոսազանգով փոխանցվում է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությանը:
Արտահիվանդանոցային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը զրուցել է նաև հիվանդի մոր հետ, ներողամտություն հայցել դեպքի կապակցությամբ և նշել, որ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր:
Վարույթի շրջանակներում կկազմակերպվեն լսումներ, կարվեն ուսումնասիրություններ և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
649 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան
781 դիտում
12:39 13-01-2025
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն