211652_close_icon
views-count3508 դիտում article-date 17:36 07-03-2014

Ադրբեջանը հայտնում է հայ երիտասարդի գերի ընկնելու մասին

Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները Հայաստանի քաղաքացու են գերի վերցրել: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը: Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի ՆԳ նախարարության Թովուզի շրջանային բաժանմունքի ղեկավար Ազադ Ղուրբանովը: Նրա խոսքով՝ երիտասարդը ռուսերեն չգիտի: Նրան այժմ տեղափոխում են Բաքու՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն: Ադրբեջանի Ռազմագերիների և գերիների հարցերով կոմիտեի քարտուղար Շահին Սայիլովի խոսքով՝ երիտասարդը կլինի մոտ 20-22 տարեկան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր