1928 դիտում
19:54 07-03-2014
ԵԺԿ-ն պատրաստվում է Եվրահանձնաժողովի նախագահի ընտրությանը. տեսանյութ
Առաջին անգամ` առանց Վիլֆրիդ Մարթենսի: ԵԺԿ գործընկերների հանդիպման վայրը Դուբլինն էր: Գագաթնաժողովին ամենաբարձր մակարդակով ներկայացված էին ԵՄ տասներկու երկրների ղեկավարներ, Հայաստանն ու ևս 5 պետություն: ԵԺԿ լիագումար նստաշրջանի թոփ թեմաները երկուսն էին: Գլխավորը` Եվրոպական խորհրդարանի ընտրությունն է: Այն կկայանա 2 ամսից: Եվրախորհրդարանում ամենախոշոր խմբակցություն ունեցող ԵԺԿ-ն լրջորեն է նախապատրաստվում: Մեծ է հավանականությունը, որ հենց ԵԺԿ թեկնածուն կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզուին` եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը վերջին տեղեկությունն է հայտնում Դուբլինից` առաջադրված թեկնածուներից մեկը դուրս է եկել ընտրապայքարից: Մնացել են երկուսը: Օրակարգի երկրորդ թոփ թեման Ուկրաինան էր: Էդուարդո Լորենցոն հետևել է բոլոր ելույթներին: Ուկրաինական իրավիճակին գրեթե բոլորն անդրադարձան:
Նախագահ Սարգսյանը Լիագումար նստաշրջանից հետո Իռլանդիայում երկկողմ հանդիպումներ է ունեցել: Համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները քննարկել է Եվրախորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի, ապա` Կիպրոսի առաջատար քաղաքական ուժի` ժողովրդավարական միավորում կուսակցության նախագահի հետ:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23820]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6019 դիտում
13:36 06-12-2015
Կրտսեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրությանը մասնակցած առաջին նախագահի հորդորը` ընտրողներին. տեսանյութ
Այս բաժնից
916 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
844 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
985 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին