211652_close_icon
views-count2665 դիտում article-date 17:09 08-03-2014

Ամերիկացիները պատրաստվում են Նոյան տապանի կրկնօրինակը կառուցել

Միացյալ Նահանգներում մտադիր են կառուցել Նոյան տապանի կրկնօրինակը: Նախաձեռնության հեղինակը Քենթաքի նահանգի «Խաղաղության ստեղծման» թանգարանն է: Հաղորդվում է, որ նախագիծը կյանքի կոչելու համար արդեն իսկ հավաքվել է 14 մլն դոլար: Մասնագետների նախնական հաշվարկով՝ տապանը կառուցելու համար կպահանջվի մոտ 24 մլն դոլար: Նախագծի իրականացումը ծրագրվում է ավարտին հասցնել մինչև 2016 թվականը: Ենթադրվում է, որ Նոյան տապանի կրկնօրինակը կունենա 150 երկարություն, իսկ նրա շուրջ կստեղծվի Բիբլիական թեմատիկայով պուրակ:

Նմանատիպ նյութեր