ՆԱՏՕ֊ի անդամ երկրներն Ուկրաինայի ափերի մոտ ռազմական ուսումնավարժանքներ են սկսում
ՆԱՏՕ֊ի անդամ երկրներ ԱՄՆ֊ը, Ռումինիան և Բուլղարիան շտապ ուսումնառազմական վարժանքներ են սկսում Ուկրաինայի ափամերձ տարածքում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմաքաղաքաական կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը, փոխանցում է «Цензор.НЕТ»֊ը։
«Ըստ ստացված տվյալների, մարտի 10֊ին ԱՄՆ֊ի,Ռումինիայի և Բուլղարիայի ռազմածովային ուժերը Սև ծովում ուսումնավարժանքներ են սկսում, որոնք անցկացվելու են Ուկրաինայի տարածքի մոտակայքում»,֊ հայտնել է նա։