2729 դիտում
09:51 11-03-2014
Դատավոր Կարինե Պետրոսյանը մեկ տարվա ընթացքում կուտակել է 20 մլն դրամ․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում հետաքրքիր դրվագներ կան։
Տիկին Պետրոսյանը, ով 2009թ-ից զբաղեցնում է դատավորի պաշտոնը, 2012թ. տարեվերջին հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ, ու սա այն դեպքում, երբ տարեսկզբին նրա հաշվին ոչ մի դրամ չի եղել։
Թե որտեղից մեկ տարվա ընթացքում 20 մլն դրամը, դատավորը չի մանրամասնել, չնայած՝ նրա եկամուտներից պարզվում է, որ նա տարեկան 14 մլն 154 դրամ եկամուտ ունի, որով և պետք է ապրի, և խնայողություններ անի։
Նշենք նաև, որ դատավորը հայտարարագրել է 7.8 մլն դրամ արժողության Ռենո մակնիշի ավտոմեքենա»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2977 դիտում
20:42 07-03-2019
Անհաջող ճնշման փորձ․ ահազանգում է դատավոր Կարինե Պետրոսյանը
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին