1683 դիտում
17:14 11-03-2014
Մենք պատրաստ են առերեսվել մեր պատմության հետ. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Կանադայի Համայնքների Պալատի (խորհրդարան) խոսնակ Էնդրյու Շիրի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշմանը, հրում է [url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1551]Ermenihaber.am[/url] կայքը:
Չիչեքը մասնավորապես ասել է. «Ամենամեծ վիարվորանքն ու անհարգանքը որ կարելի է հասցնել որևէ հասարակության, դա այդ երկրի մարդկանց չգործած ցեղասպանության մեջ մեղադրելն է: Թուրքիան նմանատիպ մեղադրանքների է արժանացել և ցավոք մեղադրանքների համար խորհրդարանները որպես գործիք են օգտագործվում: Մինչև այսօր որ խորհրդարանի նախագահի հետ էլ որ խոսել եմ, նրանց հետ համաձայնության ենք եկել, որ պատմության ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որոշում կայացնել խորհրդարանների պարտականությունը չէ: Ինչո՞ւ պետք է խորհրդարանները խառնվեն այն հարցերին, որտեղ իրենք անելիք չունեն ու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխարեն, խոչընդոտեն դրանց: Պատմական իրադարձությունների վերաբերյալ որոշումներ պետք է կայացնեն պատմաբաններն ու մտավորակնները: 2003 թվականից մինչև այսօր թուրք- կանադական հարաբերություններում մի «կաղ» կողմ կա: Ձեր խորհրդարանի ընդունած որոշումը մեզ տխրեցրեց»:
Թուրքիայի խոհրդարանի նախագահը հերթական անգամ հերքելով Հայոց ցեղասպանության իրագործման փաստը ասել է. «Մենք պատրաստ են առերեսվել մեր պատմության հետ: Մենք հանցագործություն չենք գործել»:
Ըստ աղբյուրի` Կանադայի Համայնքների Պալատի խոսնակը ասել է, որ հասկանում է հարցի կարևորությունը և դրական գնահատել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի կոչը:
Մանրամասները՝ [url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1551]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1749 դիտում
11:34 08-02-2014
Անգելա Մերկելը կոչ է արել Էրդողանին առերեսվել պատմության հետ և բացել հայ-թուրքական սահմանը
1930 դիտում
10:17 27-04-2016
25 տարում մեծացել է նոր սերունդ, որը պատրաստ է առերեսվել իրականության հետ. «Առավոտ»
1180 դիտում
16:29 13-10-2014
Թուրքիան պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը. Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»