211652_close_icon
views-count1301 դիտում article-date 12:37 12-03-2014

Յացենյուկը մեկնել է ԱՄՆ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ֊ը։ Այսօր նա բանակցություններ է վարելու ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբամայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվելու է Ուկրաինայի ճգնաժամը և դրանից դուրս գալու ելքերը։ Բացի այդ, Կոնգրեսի և ԱՄՀ -ի ղեկավարների հետ նույնպես հանդիպումներ են նախատեսված։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի ֆինանսական օգնության հատկացման հարցեր։ Նշենք, որ պետբյուջեի տնտեսման համար Յացենյուկի գլխավորած պատվիրակութունը ԱՄՆ է մեկնել սովորական չվերթով և սեփական գումարների հաշվին։

Նմանատիպ նյութեր