Պուտինը Ռուսաստանի ԱԽ անդամների հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի իրադրության հետ կապված բանակցություններ է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինայի իրադրությունն էր, որտեղ դիտվում են լարվածության հետագա զարգացումներ։
Նշվում է, որ նախագահ Պուտինը պաշտոնական այցով մեկնում է Շանհայ, որտեղ նա կմասնակցի երկրի կառավարության ղեկավարների Ասիայում վստահության և փոխներգործության հարցերով խորհրդակցությանը։