211652_close_icon
views-count1432 դիտում article-date 18:11 13-03-2014

Ուկրաինայի խորհրդարանը Ազգային գվարդիա է ստեղծել

Ուկրաինայի Գերագույն ռադան Ազգային գվարդիայի ստեղծման մասին օրենք է ընդունել։ Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 252 պատգամավոր։ Այս մասին հայտնում է BBC֊ն։ Այն ձևավորվելու է Ուկրաինայի ՆԳՆ Ներքին զորքերի հիման վրա, որի ընդհանուր թվականակը կկազմի մոտ 60 հազար։ Ըստ օրենքի, Ուկրաինայի գվարդիան իրենից իրավապաշտպան ֆունցիաներ կատարող ռազմական կառույց է լինելու, որը պաշտպանելու է քաղաքացիների կյանքը, ազատությունն ու իրավունքները։ Ուկրաինայի Ազգային գվարդիան կհամալրվի պայմանագրային և պարտադիր զինվորական ծառայության անցած զինծառայողներով։

Նմանատիպ նյութեր