211652_close_icon
views-count1632 դիտում article-date 22:34 14-03-2014

Սեմինար-պարապմունք ոստիկանությունում, Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է դասընթացի թեման

Մարտի 14-ին տեղի ունեցավ հերթական սեմինար-պարապմունքը ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց դասընթացի թեման և ստորաբաժանումների ղեկավարների խնդիրները: Այնուհետե ոստիկանության պետի աոաջին տեղակալ Հունան Պողոսյանը և շտաբի պետ Վարդան Եղիազարյանը մանրամասնեցին գործնական պարապմունքի թեմատիկ պլանով նախատեսված հարցերը, անդրադարձան բաժինների կողմից սպասարկվող տարածքների առանձնահատկություններին, անձնակազմերի հետ տարվող աշխատանքին, ծառայողական և կատարողական կարգապահության ոլորտում առկա թերություններին ու դրանց վերացման միջոցներին։ Դասընթացի ծրագրային խնդիրների քննարկումից հետո սեմինար-պարապմունքի մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր