211652_close_icon
views-count1367 դիտում article-date 12:53 15-08-2014

Սեմինար-պարապմունք՝ Քաղպաշտպանության ղեկավար կազմի հետ

Ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բանկչության ուսուցման կարգը սահմանելու մասին» թիվ 134-Ն որոշման պահանջների Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կողմից օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց սեմինար պարապմունք, առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-15թթ միջոցառումների ծրագրով»: Այս մասին է տեղեկացնում ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը: Նիստի աշխատանքներին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, Գեղարքունիքի մարզի ՔՊ ծառայությունների պետեր, տարահանման հանձնաժողովների, համայնքների ղեկավարներ, ԱԻ նախարարության ներկայացուցիչներ: Սեմինար պարապմունքի մասնակիցներին ողջունեցին մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետ Մանվել Ներսիսյանը: Այնուհետև ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊՄԿՎ ղեկավար աշխատակիցները մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հետ քննարկում ծավալեցին «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը», «Տնտեսության օբյեկտների և տարածքների գործունեության կայունության բարձրացման հիմունքներ»և «Բնակչության տարհանման պլանավորման կազմակերպումը և իրականացումը» թեմաների շուրջ, պատասխանեցին մասնակիցների կողմից բարձրացված հարցերին, քննարկված թեմաների վերաբերյալ ցուցաբերվեց մեթոդական և խորհրդատվական օգնություն: Ամփոփելով սեմինար պարապմունքի աշխատանքները, պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, մարզի համայնքապետարանների և մարզպետարանի համատեղ ուժերով միջոցառումներ ձեռնարկել, մարզի համայնքների քաղաքացիական պաշտպանության համակարգում եղած խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր