1976 դիտում
09:46 15-03-2014
Չարաշահումներ՝ «Դիլիջան» բժշկական կենտրոնում․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիլիջանում լուրեր են պտտվում, որ «Դիլիջան» բժշկական կենտրոնում ֆինանսական չարաշահումներ կան: Հիշեցնենք, որ մինչև վերջերս կենտրոնը ղեկավարում էր Սիլվա Պետրոսյանը, ում փոխարինել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նախկին գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը` «Դիլիջան» ԲԿ տնօրենի համար հայտարարված մրցույթում միավորների չնչին տարբերությամբ առաջ անցնելով Պետրոսյանից:
Կենտրոնում հնարավոր չարաշահումների կամ շեղումների վերաբերյալ լուրերի իսկությունը հենց նախկին տնօրենից ճշտել չհաջողվեց: Սիլվա Պետրոսյանը կարծես թե բացակայում է հանրապետությունից: Նրա հեռախոսահամարն անջատված է: «Դիլիջան» ԲԿ նոր տնօրեն Արթուր Ռոստոմյանը «ՀԺ»-ին տեղեկացրեց, որ Սիլվա Պետրոսյանը նշանակվել է կենտրոնի վիճակագրի պաշտոնում, բայց այս ընթացքում իր հաշվին արձակուրդ է վերցրել և դեռ աշխատանքի չի ներկայանում: Ֆինանսական չարաշահումների մասին էլ ասաց հետևյալը. «Նման բաներ չկան: Հարկային մարմինը ստուգումներ է իրականացրել, բայց արդյունքների մասին տեղեկություն չունենք: Ամեն դեպքում, ոչ մի ակնհայտ խախտում չկա: Նախնական շեղումներ կան, որոնք հարկային ծառայությունը կքննարկի»:
«Դիլիջան» ԲԿ-ում հնարավոր ֆինանսական շեղումների վերաբերյալ մեր հարցմանը ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են, որ պետական եկամուտների կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում առողջապահության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ, այդ թվում նաև «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, իրականացնում է ընթացիկ հսկողության աշխատանքներ (իրացման շրջանառությունների, աշխատավարձի վճարմանն ուղղված միջոցների, վճարովի ծառայությունների ծավալների, ծառայությունների գների և տնտեսական գործունեությունը բնորոշող այլ ցուցանիշների ուսումնասիրություններ): «Այդ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված տվյալները հետագայում օգտագործվում են պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության առաջիկա ստուգումների իրականացման ընթացքում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1465 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
880 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին