211652_close_icon

Սևաստոպոլում հենց եկեղեցուց քահանայի են առևանգել

views-count2309 դիտում article-date 21:42 15-03-2014
Սևաստոպոլում եկեղեցու միջից անհայտ անձինք առևանգել են նույն եկեղեցու քահանային՝ Հայր Նիկոլայ Կվիչին և տարել անհայտ ուղղությամբ: Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ քահանայի առևանգումը հաստատել են եկեղեցում այդ պահին ընթացող պատարագի մասնակից հավատացյալները: Տեղեկությունների համաձայն՝ այս ամսվա ընթացքում հունական կաթոլիկ եկեղեցու սպասավորները մշտապես Ղրիմը լքելու սպառնալիքներ էին ստանում, սակայն ոչ մի տեղ չէին հեռանում: Հաղորդվում է նաև, որ Տեր Նիկոլայը կատարում էր նաև Ուկրաինայի հունական կաթոլիկ եկեղեցու ռազմական գլխավոր կապելանի պարտականությունները, ինչն էլ, շատերի համոզմամբ, կարող էր հենց նրա առևանգման պատճառը հանդիսացած լինել:

Նմանատիպ նյութեր