211652_close_icon

Սևաստոպոլում ձերբակալել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարին

views-count2609 դիտում article-date 17:42 19-03-2014
Սևաստոպոլի իրավապահները ձերբակալել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Գայդուկին: «Նրան հարցեր կան տրվելիք»,-այսպես են պատասխանել Սևաստոպոլի դատախազությունում «Ղրիմինֆորմ»-ին տված այն հարցին, թե որն է Ս. Գայդուկին ձերբակալելու պատճառը: Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ տեղեկությունների համաձայն, «Գայդուկը հրամայել է Ղրիմում գտնվող ուկրաինացի զինվորականներին զենք կիրառել խաղաղ բնակիչների դեմ»:

Նմանատիպ նյութեր