211652_close_icon
views-count1869 դիտում article-date 13:15 16-03-2014

ՆԱՏՕ-ի կայքերը հակերների հարձակումից հետո վերականգնվել են

ՆԱՏՕ-ի սերվերների մեծ մասի աշխատանքը վերականգնվել է երեկոյան հակերների կողմից հարձակումից հետո, թվիթերի իր միկրոբլոգում գրում է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկը: «ՆԱՏՕ-ի մի քանի կայքերի վրա DDoS-հարձակումը շարունակվում է, սակայն մեծամասմաբ սերվերները վերականգնված են: Համակարգը և տվյալների բազան չի վնասվել: Մենք շարունակում ենք աշխատանքները»,-ասվում է հաղորդագրությունում: Նշենք, որ ՆԱՏՕ-ի մի քանի կայքեր ենթրկվել էին հակերային հարձակման ուկրաինական «Կիբերբերկուտ» խմբավորման կողմից:

Նմանատիպ նյութեր