211652_close_icon
views-count14339 դիտում article-date 10:23 22-03-2014

25-ամյա կին վարորդը «Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել է էլեկտրասյանը. մեքենայի շարժիչը շպրտվել է մի քանի մետր. վիրավորների մեջ կան իրանցիներ

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:10-ի սահմաններում 25-ամյա Լիլիթ Ումրշատյանը իր կողմից վարած Volkswagen Passat մակնիշի 33 VՏ 209 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Ումրշատյանն ու նրա ուղևորներ՝ 30-ամյա Արփինե Մուրադյանը, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ 23-ամյա Շահին Խոսրաջևդինը, 32-ամյա Ալին Ռեևեզանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, քանի որ ավտոմեքենայից սկսվել էր գազի և դիզվառելիքի արտահոսք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայի շարժիչը շպրտվել էր մեքենայից մի քանի մետր հեռու, իսկ էլեկտրասյանը բախվելուց հետո ամբողջովին վնասվել էր արտաքին լուսավորման համար նախատեսված լույսը: Օպերատիվորեն են գործել 1-03 շտապօգնության, ճանապարհային ոստիկանության և «Երևանի էլեկտրատրանսպորտ» Փակ բաժնետիրական ընկերության «Տրոլեյբուս» տեղամասի աշխատակիցները, որոնց կանչով դեպքի վայր էին ուղարկել ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից: «Տրոլեյբուս» տեղամասի աշխատակիցները կարճ ժամանակում վերացրին իրենից լուրջ վտանգ ներկայացնող վթարային հատվածը, որտեղից 600 վոլտ ուժգնության եռաֆազ էլեկտրալարերը դուրս էին հայտնվել, երբ ավտոմեքենան ուժգին բախվել էր էլեկտրասյան տակ տեղադրված արկղին: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Լ. Ումրշատյանն անհատ ձեռներեց է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր