211652_close_icon
views-count92735 դիտում article-date 09:30 04-02-2021

Խոշոր ավտովթար Երևանում․ Կոմիտասի պողոտայում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Lada-ն․ վերջինիս մարտկոցը և շարժիչը մի քանի մետր շպրտվել են․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են BMW և Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր, մինչ վիրավորին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, սահմանազատել տարածքը, կատարել լվացման աշխատանքներ։ Բախման հետևանքով Lada-ի շարժիչը և մարտկոցը ավտոմեքենայից պոկվել և մի քանի մետր շպրտվել են՝ մեքենան վերածելով մետաղաջարդոնի։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապահային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ․Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, բախումից հետո Lada-ն հարվածել է Կոմիտասի պողոտայում տեղադրված գովազդային վահանակին և կոտրել այն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր