Գերմանական թատրոնը Հայոց ցեղասպանության մասին ներկայացում կբեմադրի
Գերմանական Կոնստանց քաղաքի թատրոնը այսօրվանից Հայոց ցեղասպանության մասին ներկայացում է բեմադրելու: Ներկայացման համար հիմք է ծառայել ծագումով հրեա գերմանացի գրող Էդգար Հիլսենռաթի «Հեքիաթ վերջին գաղափարի մասին» վեպը, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=154]Ermenihaber.am[/url]-ը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, թատրոնի ղեկավարությունը ներկայացումը չեղյալ հայտարարելու կոչ անող էլէկտրոնային նամակներ է ստանում:
Թատրոնի տնօրեն Քրիստոֆ Նիքսը, անդրադառնալով այդ նամակներին և կոչերին, նշել է, որ դրանք ակնհայտ միջամտություն են հաստատության ստեղծագործական ազատությանը:
Գերմանիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն էլ թատրոնի ղեկավարությանը խնդրել է, որպեսզի ամեն ներկայացումից հետո 1915 թվականի վերաբերյալ առկա այլ կարծիքները ևս ներկայացվեն հանդիստեսին:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=154]այստեղ[/url]: